Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը համընդհանուր բողոքի ցույցերից հետո խոստացել է զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հիշեցնենք, որ բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։
Իրավիճակից դուրս գալու ելք չգտնելով՝ ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել ֆինանսների նախարարը:
Բորիսովը, ում հուլիսին սպասվում է նախընտրական քարոզարշավ, հայտարարել էր, որ մարտից էլեկտրաէներգիայի սակագինը 8 տոկոսով կնվազի: Միևնույն ժամանակ իշխանությունները երկրի էներգետիկ համակարգի պատասխանատու ընկերության հետ կվերանայեն պայմանագիրը: Ընկերության ղեկավարները նշում են, որ կառավարությունը լիցենզիան չեղյալ համարելու կամ այն վերանայելու որևէ հիմնավորում չունի: