Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է տեղափոխվել Իտալիա, տեղեկացնում է Express-ը:
Ըստ աղբյուրի` բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը:
Իտալիայի չեմպիոնը կգնի Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերն այն դեպքում, երբ թիմը կլքի Պոլ Պոգբան:
Հավելենք, որ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնա»-ն:








































