Ամերիկյան համալսարաններից մեկի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ արագ սնունդը լյարդի վրա թողնում է նույն ազդեցությունը, ինչ հեպատիտը: Ամսվա ընթացքում պարբերաբար նման սննդի կիրառումը հանգեցնում է լյարդի էական փոփոխությունների:
Կարտոֆիլ-ֆրին առավել վնասակար է դրա մեջ ավելացրած հավելումների պատճառով, հաղորդում է Raut-ը: Բացի աղից և մեծ քանակությամբ ճարպից, արագ սննդի մեջ ավելացնում են նաև շաքարավազ` չոր կեղև ստանալու համար:
Ուսումնասիրողների խոսքերով` արագ սնունդ պարբերաբար ուտելուց հետո լյարդում ֆերմենտների փոփոխությունը նույնն է, ինչ հեպատիտից հետո` հիվանդություն, որը վերջին հաշվով կարող է հանգեցնել լյարդի անբավարարվածության:










































