Մեծ Բրիտանիայում դատախազությունը ծառայողական շանը ստիպել է զեկույց գրել կասկածյալի ձերբակալության հանգամանքների մասին, հաղորդում է The Sun-ը:
Ինչպես նշում է պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել գերատեսչության աշխատակիցների սխալի պատճառով, որոնք PD հապավումը (ծառայողական շուն) շփոթել են PC-ի հետ (կոնստեբլ) և որոշել են, որ կասկածյալի ձերբակալությանը մասնակցել է Փիչ ազգանվամբ մարդ:
Դատախազությունը ոստիկանություն է ուղարկում գրավոր հարցում և պահանջում գրավոր դիմում ներկայացնել հանցագործի ձերբակալության հանգամանքների վերաբերյալ:
Շան համար պատասխանաու անձը մի քանի անգամ փորձել է գերատեսչության աշխատակիցներին բացատրել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, իսկ Փիչը ոչ թե ազգանուն է, այլ ծառայողական շան մականուն: Դատախազությունում դրան որևէ կերպ չեն արձագանքել և շարունակել են հարցումներ ուղարկել:
Այն ժամանակ շան համար պատասխանատու անձը որոշել է շան անունից գրել զեկույց և այն ուղարկել է քննիչներին: Փաստաթղթի լուսանկարը շուտով տարածվում է բրիտանական ոստիկանության Facebook-ի ոչ պաշտոնական էջերում:
Փաստաթղթի վրա ստորագրության փոխարեն դրված է շան թաթի հետք:








































