Ղազախստանում ներկայիս իրավիճակը նման է նրան, որն Ուկրաինայում առաջացրեց հակամարտություն. էթնիկ ռուս փոքրամասնությունը հայտարարում է աճող հակառուսական ազգայնական տրամադրությունների վախի և ռուսերենի արգելքի մասին։ Այս մասին գրում է The Washington Post-ը:
Անցած տարի Ռուսաստանը դա օգտագործեց որպես պատրվակ՝ Ղրիմը բռնակցելու համար:
Ղազախստանի քաղաքացիների մոտ մեկ քառորդը կազմում են էթնիկ ռուսները, ու նրանցից շատերը դժգոհ են նրանից, ինչից և Ուկրաինայում նրանց համաքաղաքացիները: Ոմանք պնդում են, թե իրենց ստիպում են խոսել ղազախերեն, որը վերջին շրջանում ավելի հաճախ է օգտագործվում պաշտոնական դեպքերում:
Բացի այդ, կարծիք կա, որ չափազանց քիչ ռուսներ են զբաղեցնում պետական բարձր պաշտոններ:
Որոշ էթնիկ ռուսներ արդեն Կրեմլին կոչ են անում նախազգուշացնող խաղաղ օգնություն ուղարկել:
Իսկ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ թույլ չի տա էթնիկ տարաձայնությունների առաջացում:









































