Friday, 03 07 2026
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան

Աշխատանքային խորհրդակցություն քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է 2012-2014 թվականների ընթացքում խախտումներ արձանագրված հասցեների առկա վիճակը: Նշվել է, որ 6 վարչական շրջաններում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի շինարարությունը շարունակելու դեպքեր, որոնց մասով կազմվել է շուրջ 20 վարչական կրկնակի արձանագրություն: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ ու կրկնության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր քայլերը և գործերն ուղարկել ՀՀ դատախազություն:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը ակտիվ պայքար է տանում ապօրինաշինության և հողազավթման դեպքերի կանխնման ուղղությամբ: Եվ անընդունելի է, որ նման խիստ հսկողության պարագայում որոշ հասցեներում կրկնվում են խախտումները: Ոմանք գուցե նշեն, որ 20 դեպքը չնչին է՝ հատկապես համեմատելով 5 կամ 10 տարի առաջվա համանման դեպքերի հետ, բայց ինձ համար այսօր անգամ մեկ դեպքն է անընդունելի: Նման ուսումնասիրությունների անցկացումը այսուհետ դառնալու է աշխատաոճ: Եղեք ավելի խիստ և հետևողական, որպեսզի անգամ ապօրինի շինարարություն սկսելու մտադրությունը բացառվի, էլ չեմ խոսում նույն հասցեում դրանց կրկնման հնարավորության մասին: Իսկ կրկնակի բոլոր խախտումների դեպքում, օրենքով սահմանված կարգով, գործերը տրամադրեք դատախազությանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման և խորքային հորերի շինարարական աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նախքան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի ներկայացնելը, ինչպես նաև շինարարություն իրականացնելու նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը, տվյալ տարածքներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառելու ծառապատ տարածքներում շինթույլտվության տրամադրումը:

«Ամեն տարի ծառատունկերի շրջանակում մենք տասնյակ հազարավոր ծառեր ենք տնկում՝ մեր նախանշած ավելի կանաչ Երևանն ունենալու նպատակով: Բայց եթե մի կողմից պետք է ծառեր տնկենք, իսկ մյուս կողմից թույլ տանք ծառեր հատվեն, ապա մենք երբեք էլ չենք հասնի մեր նպատակին: Դրա համար խստորեն հետևեք, որ բացառվեն նման դեպքերը: Մինչ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն աճուրդի դնելը կամ շինթույլտվություն տրամադրելը, անձամբ եղեք տվյալ տարածքներում և համոզվեք, որ դրանք ծառապատ չեն ու ծառ հատելու խնդիր չկա», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման, ինչպես նաև շաբաթօրյակի աշխատանքները: Այս մասով հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակներին ակտիվորեն ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության կրթական, առողջապահական հաստատություններին, նաև համատիրություններին: Հանձնարարվել է նաև գույքագրել և սեղմ ժամկետում վերացնել այդ տարածքների արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ ամենօրյա ստուգայցերի արդյունքում ապրիլ ամսին հայտնաբերվել և արձանագրվել է 59 դեպք: Ողջունելով տնտեսվարողների ակտիվությունը՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող հսկողությունը:

«Այսօր կարող ենք վստահ ասել, որ յուրօրինակ մշակույթ ձևավորելու ուղղությամբ տարված մեր աշխատանքները որոշակի արդյունք տվել են: Բազում տնտեսվարողներ բարեխղճորեն կատարում են ավագանու որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Բայցև բավարարվել առկա արդյունքներով նույնպես պետք չէ, ուստի շարունակեք այս ուղղությամբ աշխատանքները, որպեսզի ունենանք 100 տոկոսանոց արդյունք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է հսկողության տակ պահել 2015 թվականի ծրագրով վարչական շրջաններում մեկնարկած շքամուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման գործընթացը և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: Հանձնարարվել է նաև գույքագրել և մեկնարկել բակային տարածքների նկարազարդման ու գունազարդման աշխատանքները:

Անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը՝ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Մայիսի 9-ին բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, հուշարձանների հարակից տարածքներում, մշակույթի տներում կազմակերպվելու են տոնական միջոցառումներ:

Մայիսի 22-ին վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին: Արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի կազմակերպման նպատակով էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց:

Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում