Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնելու է Սլովենիա։ Այցի առթիվ, «Առաջին լրատվականը» հետաքրքիր վիճակագրական տվյալներ է առանձնացրել։ Ըստ այդմ, Հայաստանի և Սլովենիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2009 թ. կազմել է մոտ 9.6 մլն դոլար: Ընդ որում, այս ապրանքաշրջանառությունը միակողմանի է` Հայաստանը ոչինչ չի արտահանում Սլովենիա: Սլովենիայից Հայաստանը հիմնականում ներմուծում է դեղագործական մթերքներ (մոտ 3.3 մլն դոլար) և իրեր սև մետաղից (3.2 մլն դոլար):