Սպիտակ տան համակարգիչները կոտրելու հետևանքով կարող են վնասված լինել շատ ամերիկացիների անձնական տվյալներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ամերիկացի մի խումբ սենատորների:
Սենատի՝ առևտրի հարցերով կոմիտեի անդամներն այդ կապակցությամբ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային. «Ինչպես ցանկացած այլ կազմակերպություն, որը պահպանում է մարդկանց անհատական տվյալները, Սպիտակ տունը պարտավոր է տեղեկացնել ամերիկացիներին՝ այդ տվյալները գողացվել են վերջի՞ն, թե՞ այլ կոտրման ժամանակ»,- հայտարարել է կոմիտեի ղեկավար Ջոն Թուն:
Նրա խոսքերով՝ եթե այդ տեղեկությունը «կորել է, Սպիտակ տունը տուժածների առաջ պատասխանատվություն է կրում նույնիսկ այն դեպքում, եթե նա համարում է, որ համակարգիչները կոտրել են օտարերկրացի լրտեսները և ոչ թե կիբերհանցագործները»:









































