Նախօրեին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, աղջիկ են ունեցել, որը դարձել է թագավորական այս ընտանիքի երկրորդ երեխան. ամուսիններն արդեն դաստիարակում են արքայազն Գեորգին:
Այդ կապակցությամբ spletnik.ru-ն որոշել է հետևել դքսուհու ոճային ու կերպարային փոխակերպումներին:
Քեյթ Միդլթոնը ծնվել է 1982թ. հունվարի 9-ին անգլիական Բերքշիր կոմսությունում: Մանկության տարիներին մի քանի տարի ապրել է Հորդանանում, որտեղ աշխատանքի բերումով գործուղվել էր նրա հայրը: Բերքշիր վերադառնալով՝ ընդունվում է Սենթ Էնդրյուս դպրոց, ապա հեղինակավոր մասնավոր Մալբորո քոլեջ:
Քեյթը ակտիվ զբաղվել է սպորտով, մասնավորապես, թենիսով, հոկեյով ու թեթև ատլետիկայով:
2001թ. ընդունվել է Սենթ Էնդրյուս համալսարան, որտեղ էլ ծանոթացել է արքայազն Ուիլյամի հետ:
2003թ. նա այն քիչ մարդկանց թվում էր, որ հրավիրվեց արքայազնի 21-րդ տարեդարձի տոնակատարությանը:
Համալսարանից ավարտից հետո նա աշխատել է հոր հիմնած Party Pieces ընկերությունում:
2010թ. զույգը նշանադրվեց, իսկ հաջորդ տարվա ապրիլին ամուսնացան Վեսթմինսթերյան աբբայությունում:

2002

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2002-2005թթ.

2006-2007թթ.

2008-2009թթ.

2010-2011թթ.

2012-2013թթ.

2014-2015թթ.








































