Տունը, որը կառուցել է Գրեմ Հաննան ընտանեկան ֆերմայում, գտնվում է Նոր Զելանդիայի Ուաիկատո մարզում՝ Անդերհիլում, հարմարավետ ու անվտանգ մի վայրում, հայտնում է econet.ua-ն:
Տունը կառուցված է բլրի լանջին՝ նայում է դեպի լճակը: Տանն ամեն ինչ կառուցված է բնական նյութերից: Ուշադրություն է գրավում նաև քարե նախշազարդ առաստաղը:
Հասարակ տան մեջ ապրելու համար տեղ չկա էլեկտրականությանը. երեկոյան վառվում են մոմերը, և տունն ավելի հարմարավետ է դառնում:
Ջուրը տաքացվում է հին քարածխե վառարանի միջոցով, որը տաքանալու գլխավոր աղբյուրն է:
Լողանալու համար կա թուջե վաննա դրսում, ևս մեկը՝ տանը:
Այս տունը կառուցվել է մի քանի տարում:















































