Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Անգլիայի չեմպիոնության մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Եկել էի «Չելսի», որպեսզի գավաթներ նվաճեմ: Հաճելի է, որ ես կարողացա դա անել հենց առաջին մրցաշրջանում: Ուրախ ենք, որ չեմպիոն ենք դարձել «Սթեմֆորդ Բրիջ»-ում»,- հայտարարել է Կուրտուան:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 30 հանդիպման և բաց է թողել 26 գնդակ:


































