Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Բիլն ու Ջասթին Թիմբերլեյքը ժամանակի սղության պատճառով որոշել են իրենց երեխայի համար վարձել դայակներ, այն էլ՝ տղամարդ դայակների:
Նրանք վարձել են երկու «բեղավոր դայակների» իրենց նորածին որդու՝ Սիլասի համար, գրում է starslife.ru-ն:
Հիշեցնենք, որ Սիլաս Ռենդալ Թիմբերլեյքը ծնվել է անցած ամսվա սկզբին, և ծնողները որոշեցին դիմել շտապօգնության՝ մի փոքր հանգստանալու համար:
«Ջեսիկան վարձել է երկու տղամարդկանց: Նրանք միասեռական զույգ են, որոնց խորհուրդ են տվել նրանց ընդհանուր ընկերները»,- ասել է լավատեղյակ աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Ջասթինը հիանալի է հոր դերը կատարում. փոխում է տակդիրները, զբոսնում է երեխայի հետ, նրան անվանում «փոքրիկ հրեշտակ»:




































