Չինաստանում ձերբակալվել է 10 մարդ՝ համացանցում երկրի զինված ուժերին վերաբերող լուրերի ու տեղեկատվության տարածման համար: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության կայքին:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալվածները տարածել են հաղորդագրություններ «զինված ուժերի շարքերում իշխանության համար պայքարի» մասին, ինչպես նաև այն մասին, որ բանակն, իբր, թաքցնում է քրեական խմբավորումների գործունեությունը:
Նախարարությունն ընդգծում է, որ նման գործունեությունը խաթարում է զինված ուժերի հեղինակությունը:









































