«Արցախպրես»-ի հաղորդմամբ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի:
Անդրադառնալով իր ղեկավարած կուսակցության օգտին քվեարկությունների հնարավորությունների մասին հարցին ՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ պետք է սպասել մի փոքր: Մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների՝ Արցախի խորհրդարանական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, Ա. Հարությունյանը նշել է, որ ընտրություններն առաջին հերթին Արցախի ու նրա քաղաքացիներ համար են:
ԼՂՀ վարչապետն ակնկալում է, որ նոր խորհրդարանը կլինի ավելի պրոֆեսիոնալ և կնպաստի երկրի զարգացմանը, մեկ քայլ առաջընթաց կգրանցի ժողովրդավարության ասպարեզում: Ինչ վերաբերում է խորհրդարանում համամասնության կարգի փոփոխությանը՝ ԼՂՀ վարչապետը նշել է, որ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին:









































