Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման պայքարին է միացել Մյունխենի «Բավարիա»-ն: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:
«Ռեալ»-ի հետ կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: Իսպանիայի առանության ընթացիկ մրցաշրջանում Բեյլը 29 հանդիպում է անցկացրել, 13 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում կատարել:









































