Աֆղանստանում շարունակվում է կնոջ սպանության մեջ մեղադրվող 49 տղամարդկանց դատավարությունը։ Նրանք նախ մահացու ծեծել են կնոջը, ապա այրել նրա մարմինը: Այս մասին գրում է BBC-ն:
Ֆարհունդա անունով կնոջը սուտ մեղադրանք են ներկայացրել, թե նա իբր այրել է Ղուրանի կրկնօրինակը: Քաբուլում բազմությունը նրան տնից քարշ է տվել փողոց, որտեղ էլ նա սպանվել է:
Նրա մահը Աֆղանստանում հանգեցրել է բողոքի ցույցերի: Ցուցարարները բողոքում են կանանց նկատմամբ բռնության դեմ:
Մեղադրյալների թվում են նաև 19 ոստիկաններ, ովքեր ոչ մի կերպ չեն փորձել կանգնեցնել կնոջ վրա հարձակումը:









































