Ինչպես արդեն տեղեկացրել ենք, MGM Grand Garden համալիրում ավարտվել է Ֆլոյդ Մեյուեյզեր – Մենի Պակյաո մենամարտը: Մեյուեյզերը 48-րդ հաղթանակն է տարել իր մարզական կարիերայում` մրցավարների միաձայն որոշմամբ (118:110, 116:112) առավելության հասնելով Պակյաոյի նկատմամբ: Մենամարտից հետո անպարտելի բռնցքամարտիկը նշել է.
«Շնորհակալ եմ Աստծուն, ամբողջ աշխարհի երկրպագուներիս: Պակյաոն շատ ուժեղ է և հիմա հասկանում եմ, թե ինչու է նա համարվում աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը: Նա ուներ պահեր, բայց ես մենամարտեցի խելացի, պաշտպանվեցի վստահ: Նա չկարողացավ շատ դիպուկ հարվածներ անցկացնել:
Վստահ մենամարտեցի ու սպասեցի իմ պահերին: : Այսօր երկուսս էլ լավագույնն ենք: 19 տարի բռնցքամարտում եմ: Սա նախավերջին մենամարտս էր: Ընդամենը 1 շաբաթ կհանգստանամ ու կշարունակեմ աշխատել: Հաջորդ մենամարտս սեպտեմբերին է»:








































