Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում:
Կատալոնական Sport պարբերականին հայտնի է դարձել, որ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան նախորդ շաբաթ եղել է Բարսելոնայում ու բանակցել ակումբի ներկայացուցիչների հետ:
Կողմերը քննարկել են հնարավոր գործարքի հարցը: «Բարսելոնա»-ն պատրաստ է այդ տեղափոխության համար 70 մլն եվրո վճարել:









































