Ադրբեջանական News.az կայքի հաղորդմամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ այցելել Ստամբուլ և հնարավոր հանդիպումներ ունենալ Թուրքիայի ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը:
Վերջինս հավելել է, որ Հայաստանի նախագահը մոտ ապագայում չի պլանավորում երկկողմանի հանդիպումներ անցկացնել Թուրքիայի ղեկավար կազմի հետ:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական Zaman թերթը հայտնել էր, թե մայիսի 9-13-ը Ստամբուլում կայանալու է ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների 4-րդ կոնֆերանսը, որին մասնակցելու են 50-60 երկրներ: Այդ կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Սերժ Սարգսյանին:









































