Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում այսօր` մայիսի 2-ին «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Ավելի վաղ թիմերը հանդիպումներ են անցկացրել 13 անգամ: 4 անգամ հաղթանակ են տարել «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները, 4-անգամ խաղերն ավարտվել են ոչ-ոքի, 5 անգամ առավելության են հասել «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին փուլի նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Դորտմունդում կայացած խաղում «Հոֆենհայմ»-ը հաղթել է 1:0 հաշվով:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 30 տուրերից հետո «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 39 միավոր: «Հոֆենհայմ»-ը 40 միավոր է վաստակել և զբաղեցնում է 7-րդ տեղը:









































