Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդին քաղաքում ելույթի ժամանակ, գնահատելով ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իրականացնող գործընթացը, ասել է. «Թող ոչ ոք մեզ չասի թուրք և քուրդ ազգությունների խնդրի մասին, քանի որ մենք արդեն լուծում ենք և կլուծենք այդ խնդիրը»: Այս մասին հայտնում է 1NEWS.AZ-ը:
Էրդողանի խոսքով՝ իրենց մեջ աճում է ահաբեկչության խնդրի լուծման հույսը: «Ողջ Թուրքիայում հույսի մթնոլորտ է տիրում: Եկեք մեր հույսը չկորցնենք և թույլ չտանք դա անել նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել այդ գործընթացին: Եկեք ուրախացնենք ոչ թե թշնամիներին, այլ մեր հայրերին ու մայրերին: Մենք սկսել ենք ազգային միասնության և եղբայրության նախագծի իրականացման փուլ»,- ասել է նա:









































