Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Կիպրոսցիները հաղթել են 2:1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Հովհաննես Հարությունյանը:
Մրցաշարի երկրորդ տուրում վաղը՝ մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականը կմրցակցի Ալբանիայի ընտրանու դեմ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:






































