Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարդին քաղաքի մի քանի շրջանների բնակիչներին ուղղված ելույթում կոչ է արել բոլորին «ոչ» ասել ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է SABAH թերթը:
«Նրանք, ովքեր պնդում են իրենց ռասայի գերադասությունը մյուսների հանդեպ, շարժվում են սատանայի ուղով: Մեր ազգը կազմված է թուրքերից, քրդերից, արաբներից, լազերից և չերքեզներից: Նա, ով էթնիկ ազգայնականություն է վարում, փնտրում է սոցիալական շեղում, կոռուպցիա և խառնաշփոթ»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ իրենք կշարունակենք գործել որպես մեկ ազգ, որպես զգոն, հզոր ժողովուրդ այդ հողի վրա: «Մենք դեմ ենք խտրականությանը, կրոնական ու էթնիկ ազգայնականությանը»,- ասել է Թուրքիայի վարչապետը:









































