ԱՄՆ-ում` Չիկագոյում (Իլինոյս նահանգ), նախագահ Բարաք Օբամայի անվան գրադարան ստեղծելու որոշումը դեռևս չի ընդունվել: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստին:
«Ոչ, գրադարանի վերաբերյալ ոչ մի որոշման մասին տվյալ պահին չի հայտարարվել»,- ասել է Էրնեստը: Նա հստակեցրել է, որ ավելի վաղ Օբաման իսկապես խնդրել է իր մտերիմ կողմնակիցներին և ընկերներին զբաղվել իր պատվին գրադարանի ստեղծման հարցերով, քանի որ նա ինքը դրանով զբաղվելու ժամանակ չուներ:








































