Իսպանացի նկարիչ Օսկար Վինալսը հայտնել է իր տեսլականը, թե ինչպիսին կլինի ապագայի ինքնաթիռը: Կոնցեպտն անվանվել է AWWA-QG Progress Eagle, հայտնում է art-on.ru-ն:
Ինքնաթիռը շատ յուրահատուկ տեսք ունի, հսկայական է: 3 հարկերում հնարավոր կլինի մինչև 800 ուղևոր տեղավորել:
Կոնցեպցիայի հիմքում էկոլոգիականությունն է:Շարժիչների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան գեներացվում է արևային վահանակների հաշվին, որոնք ունեն Progress Eagle-ի տանիքն ու թևերը: Նկարիչը ենթադրում է, որ այն պատրաստ կլինի մոտավորապես մինչև 2030 թ.:









































