Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Գվարդիոլան ժամանակին ապացուցել է, որ իր համար անհնարին ոչինչ չկա: Գվարդիոլան մեծ գործունեություն է ունեցել «Բարսելոնա»-ի պատմության մեջ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես գլխավոր մարզիչ:
Նրա անվան կողքին մեծ նվաճումներ կան: Ոչ ոք դա չի մոռանա»,- հայտարարել է իսպանացին:
Հավելենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին, իսկ պատասխան հանդիպումը` մայիսի 12-ին:







































