Ամերիկացի միլիարդատեր, Virgin կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն առաջարկում է Ուկրաինայում օրինականացնել թմրանյութերը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
«Բավական շատ ուկրաինացիներ կանեփ են ծխում, տարբեր խնդիրներ ունեն թմրանյութերի հետ: Բայց թմրակախվածություն ունեցողները հասարակության նույնպիսի անդամներ են, ինչպես մնացածները»,- համարում է Բրենսոնը:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է ապաքրեականացնել բոլոր թմրանյութերը, ներառյալ՝ հերոինը:











































