«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ֆիլ Ջոնսը Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռիդինգ»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել:
41-րդ րոպեին պաշտպանը բախվեց Ջոբի Մաքանուոֆի հետ, որից հետո փոխարինվեց, իսկ խաղադաշտը լքեց միայն բժիշկների օգնությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարեց, որ Ջոնսը ստացել է սրունքաթաթի վնասվածք:
Այսպիսով՝ Ջոնսը կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ պատասխան հանդիպումը: Ֆուտբոլիստը շուտով բուժզննման կենթարկվի:








































