Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Նահանգի ավտոճանապարհներից մեկում հայտնաբերվել է քողարկված հզոր պայթուցիկ սարք։
Դեպքի վայրում աշխատում են սակրավորները։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, անցկացվում է քննություն։












































