Thursday, 11 06 2026
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով

Տիզբոնի նաիրյան դալար ռազմաբազաներ

Որևէ մեկն իհարկե չէր էլ կասկածում, որ երբ ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագիրը դրվի Հայաստանի խորհրդարանի վավերացմանը, այն վավերացվելու է անմիջապես: Հայաստանի խորհրդարանում ընդունված չէ քննարկել և կասկածի տակ առնել Սերժ Սարգսյանի որևէ քայլ, եթե իհարկե դա պետք չէ Սերժ Սարգսյանին:

Այդ իմաստով ամենևին զարմանալի չէ, որ երեկ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը վավերացրեց ռազմակայանների մասին համաձայնագիրը, որով դրանք Հայաստանում նախատեսված 25 տարվա փոխարեն կմնան 49 տարի: Այստեղ սակայն իրավիճակը թերևս այլ է: Այստեղ արդեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռուսաստանի կամքն է աշխատում: Եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ գար ու ասեր, որ համաձայնագիրը պետք է չվավերացնել, միևնույն է, խորհրդարանական մեծամասնությունը վավերացնելու էր, որովհետև այդ խորհրդարանական մեծամասնության համար Սերժ Սարգսյանը միայն ներսում է նախագահ կամ առաջնորդ, եթե այդպես է, իսկ ահա ընդհանուր, առավել գլոբալ առումով Սարգսյանն ընդամենը միջնորդ է իրենց ու Մոսկվայի միջև:

Հետևաբար եթե որևէ հարց կա, որ անմիջականորեն կապված է Մոսկվայի հետ, այստեղ արդեն Սերժ Սարգսյանի ձայնը որոշիչ չէ, ավելին, հավասարազոր է իրենցից յուրաքանչյուրի ձայնին, ասենք նույն Արեգ Ղուկասյանի, կամ Գագիկ Մինասյանի, կամ Շարմազանովի, կամ բարգավաճական որևէ պատգամավորի, կամ օրինացերկրական որևէ մանդատավորի: Այդպիսին է Հայաստանի իշխանության կառուցվածքը և այդ կառուցվածքը տնօրինում է նա, ով որոշում է այն: Իսկ Հայաստանի ներկայիս խորհրդարանի կառուցվածքը, այսինքն կազմը, բաղադրությունը, որոշվել է Մոսկվայում:

Ու բնական է, որ այդ խորհրդարանի ընդունած որոշումները առաջին հերթին պետք է բխեն Մոսկվայի շահերից, իսկ Հայաստանի շահերը` ինչպես որ պատահի: Այլապես Մոսկվայում չեն հարգվի ներկայիս խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների բիզնես շահերը` ծիրանի արտահանումից մինչև կազինոներ և հյուրանոցներ: Սակայն խորհրդարանն իրականում այդ մեծ իրողության մի խոսուն դրվագն է միայն: Հայաստանի իշխանական ամբողջ համակարգը խամաճիկի նման կարգավորվում է Ռուսաստանի միջոցով, իսկ քանի դա կա, Հայաստանը միշտ էլ մնալու է ռուսական շահերի սպասարկողի դերում, ինչն արդեն իսկ ինքնին հայկական շահի ոտնահարում է: Ոչ մի պետություն չի կարող սեփական շահը սպասարկել, եթե այդ պետության իշխանական համակարգը սպասարկում է օտարի շահեր` լինի դա Ռուսաստան, Արևմուտք, թե Չինաստան:

Եվ նաև թյուր է այն պատկերացումը, թե սեփական շահերը պահանջում են այս կամ այն գերտերությանը սպասարկել: Հայաստանում ներկայումս իշխում է այդ գիտակցումը, որը փորձում են նաև արմատավորել հասարակության մեջ, տվյալ պարագայում ռուսական ռազմակայանների մեջ փրկություն տեսնելով: Իրականում սակայն այդ ամենն է, որ այսօր Հայաստանը տանում է կործանման: Ցանկացած երկրի կործանումը սկսում է սեփական շահերը միայն այլոց շահերի պրիզմայով դիտելիս:

Եվ Հայաստանում արդեն ավելի քան մեկ տասնամյակ տեղի է ունենում հենց այդ բանը: Ռուսական ռազմակայնների մասին պայմանագրի վավերացումը այդ իրողության հերթական խայտառակ հանգրվաններից մեկն է, որին սակայն զարմանալիորեն չի տրվում որևէ լուրջ հասարակական արձագանք: Կարծես բոլորն են վարժվել, որ Հայաստանը շահեր չունի, որ Հայաստանի շահերը ընդամենը ուրիշների, տվյալ պարագայում ռուսների շահերի մեջ հնարավորինս հարմար տեղավորվելն ու հնարավորինս երկար մնալն է: Մինչդեռ դա պետության կործանման տանող ամենակարճ ճանապարհն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում