Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Աշխատանքի ու մարդու հայաստանյան առեղծվածը

Վաղուց անցյալում են մնացել այն ժամանակները, երբ մայիսի 1-ին աշխատավորական հոծ բազմությունները տոնական տրամադրությամբ անցնում էին Խորհրդային Միության տարբեր քաղաքների, այդ թվում՝ Երևանի կենտրոնական հրապարակներով և փառք տալիս ԽՄԿԿ-ին:

Այսօր աշխատանքի տոնը հետխորհրդային տարածքում կրկին նշվող և հիշվող իրադարձություն է, իսկ շատ տեղերում էլ, այդ թվում՝ Հայաստանում, աշխատանքի տոնը ոչ աշխատանքային օր է: Սակայն տոնից մնացել է միայն անունը, քանի որ ԽՄԿԿ-ի «փառքի» հետ մեկտեղ մարեց աշխատանքի փառքը կամ արժեքը, աշխատավորի փառքը կամ արժեքը: Ավելին՝ ԽՄԿԿ «փառքը» ինչ-որ տեղ նույնիսկ վերականգնված է, վերականգնվում է, ուրվագծվում է նոր ԽՍՀՄ-ը՝ ի դեմս ԵՏՄ-ի, և այդ գործում ակտիվորեն ներքաշված է նաև Հայաստանը: Իսկ ահա աշխատանքի և աշխատավորի փառքը նույն ակտիվությամբ շարունակում է նվազել, արժեզրկվել:

Հայաստանը նշում է աշխատանքի տոնը, սակայն՝ առանց աշխատանքի: Ըստ որում, աշխատանքը տվյալ դեպքում պետք է ընկալել որպես հանրային արժեք: Հայաստանում աշխատանքը հանրային արժեք չէ, որովհետև Հայաստանում աշխատանքի կամ աշխատանքով արժանապատիվ կյանքի հնարավորությունները խիստ սահմանափակ են, ընդ որում՝ սուբյեկտիվորեն սահմանափակ, որովհետև բավական լայնարձակ են գողությամբ, խաբեությամբ, կեղծիքով հաջողության հասնելու, հանրային ունեցվածքի մսխումով անձնական բարեկեցություն կառուցելու հնարավորությունները:

Այս երկու իրողությունները Հայաստանում հակադարձ համեմատական են, և աշխատանքի արժեքը տարեցտարի նվազում է գողության հնարավորությունների աճին զուգահեռ: Հայաստանում նշվում է մի բան, որն իրական կյանքում գոյություն չունի: Գոյություն չունի ոչ թե որպես աշխատատեղ, այլ գոյություն չունի որևէ հանրային մտածողություն, արժեհամակարգային ուղենիշ:

Այս ամենը խոշոր հաշվով մարդ-արժեքի բացակայության հետևանքն է, որ առկա է Հայաստանում: Աշխատանքը արժեք չունի, որովհետև արժեք չունի մարդը: Եթե մարդն արժեք չունի, ապա ինքնաբերաբար «արժևորվում» է ամենայն անմարդկայինը:

Հայաստանում մենք ապրում ենք հենց այդ ժամանակները, ընդ որում՝ արդեն մոտ երկու տասնամյակ: Հետևաբար ի՞նչն ենք տոնում այսօր Հայաստանում, մեղմ ասած՝ դժվար է ասել: Մարդ-արժեքի բացակայության և անմարդկայինի ինքնաբերաբար «արժևորման» պայմաններում աշխատանքի տոնը վերածվում է աշխատանքի ծաղրի: Արժևորել աշխատանքը, գնահատել աշխատանքը, հարգել աշխատանքը առաջին հերթին նշանակում է հարգել այդ աշխատանքը կատարող մարդուն՝ ով էլ որ նա լինի: Ընդ որում, մարդուն հարգել ապրիորի, այսինքն՝ որպես պոտենցիալ աշխատողի, ոչ թե որպես հաստիք: Իսկ դա նշանակում է մարդուն վերցնել օրինական պաշտպանության ներքո՝ աշխատավայրում, տանը, թե ժամանցի վայրում:

Հետևաբար աշխատանքի տոնը մեծ հաշվով բացառապես իրավական երևույթ է, դա իրավունքի տոնն է: Հետևաբար այն կարող է տոն լինել միայն իրավական, ժողովրդավարական երկրներում: Եվ ուրեմն այսօր տոն է այն քաղաքացիների համար, ովքեր իրենց թեկուզ փոքր ներդրումն ունեն Հայաստանն այդպիսի երկիր դարձնելու գործում, որը ավարտից դեռ շատ է հեռու, բայց որի ուղղությամբ ամեն մեկն իր տեղում՝ մեկն իր անձնազոհ և անձնուրաց պայքարով, մեկն իր պարկեշտությամբ, մեկն իր օրինապաշտությամբ, մեկն իր համեստությամբ, մեկն իր գիտելիքով, մեկն իր կենսափորձով, աշխատում է և չի հոգնել արդեն երկու տասնամյակ, և մի օր անպայման տեսնելու են իրենց աշխատանքի իսկապես գոհացուցիչ արդյունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում