Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է այն լուրերը, թե իբր շատ շուտով կերկարաձգի պայմանագրի ժամկետը ակումբի հետ:
«Այդ տեղեկությունները ճիշտ չեն: Ես աշխատում եմ Անգլիայում արդեն 16 տարի, դրա համար էլ կարծում եմ, որ արժանի եմ հարգանքի: Նման տեղեկատվության տարածումը միայն մեկ նպատակ ունի՝ վնասել:
Եթե ճիշտ տեղեկատվություն է տարածվում առանց հստակ աղբյուր նշելու, ես դեմ չեմ: Բայց այս տեղեկությունը, որ որևէ աղբյուր չունի, լիովին սուտ է», – Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:







































