Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մեկ շաբաթվ հետաձգում է խորհրդարանում կառավարության նոր կազմի ներկայացումն ու հաստատումը։ Այսօր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախագահին էր ներկայացրել նախարարների թարմացված ցուցակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նա բացատրել է, որ «կառավարությունն աշխատում է ֆորսմաժորային իրավիճակում»։ Մարգվելաշվիլին նախընտրել է երկրի ղեկավարությունը հնարավորություն տալ հանգիստ ուսումնասիրելու վերջնական ցուցակը։








































