Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր կոնցեպտը ներառում է միջնորդույթուն Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության կոնցեպտը 2013 թ. փետրվարի 12-ին հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Փաստաթղթում ներկայացված են Ռուսաստանի արտաքին քաղաքական գործունեության առաջնային ուղղությունները, նպատակները և խնդիրները:
Կոնցեպտում մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԱՊՀ տարածքում հակամարտությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունների հետ համագործակցության միջոցով և Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների սկզբունքների հիման վրա նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը: