Ֆիլադելֆիայում ոստիկանների ձեռքով Բալթիմորի սևամորթ բնակիչ Ֆրեդի Գրեյի մահից հետո, ով մահվանից մի քանի վայրկյան առաջ կալանավորվել էր ոստիկանների կողմից, ԱՄՆ-ում սկիզբ առած բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ցերեկը քաղաքապետարանի շենքի մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Երեկոյան բազմացող մարդիկ շարժվել են դեպի Ռիթենհաուս հրապարակ: Երբ ցուցարարները փորձել են դուրս գալ քաղաքով անցնող I-95 մայրուղի, որպեսզի այնտեղով երթ կազմակերպեն, ոստիկանությունը հետ է մղել նրանց:
Ակցիայի շատ մասնակիցներ ձեռքերը բարձրացրել են ու բացականչել՝ «Ձեռքերը վեր»:
Ցուցարարները նստել են գետնին Բրոդ-Սթրիթի կենտրոնում՝ արգելափակելով շարժը: Մի քանի մարդ ձերբակալվել է: Ավելի ուշ ցուցարարները տեղափոխվել են դաշնային բանտի շենքի մոտ և սկսել բացականչել՝ «Դուք մենակ չեք»: Կալանավորներն ի նշան ցուցարարների հետ համերաշխության՝ վառված լույսերով են արձագանքել:
25-ամյա Գրեյը ձերբակալվել է Բալթիմորում հանցավոր գործունեության մասնակցության կասկածանքով: Ոստիկանների պնդմամբ՝ նա փորձել է փախչել: Բաժին տանելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել և 1 շաբաթ հետո մահացել: Նրա մահից հետո Բալթիմորում սկսվել են զանգվածային հուզումներ, իսկ այլ քաղաքներում՝ համերաշխության ակցիաներ:










































