Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Մայնի Ֆրանկֆուրտի շուրջը միջազգային հեծանվային ավանդական արշավի չեղյալ հայտարարման մասին, որը նախատեսված էր մայիսի 1-ին։ Պատճառը հնարավոր ահաբեկչության սպառնալիքներն են՝ հայտնում է The Washington Post-ը:
Գեսսեն հողերի ոստիկանության վարչությունից հայտարարել են, որ այդ որոշումը կայացվել է «բնակչությանը սպառնացող հնարավոր ահաբեկչությունների տվյալների պատճառով»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ոստիկանությունը Օբերուրզել քաղաքում ձերբակալել էր ամուսնական զույգի, որը ահաբեկչական ակտ էր նախապատրաստել:









































