«Ինտեր»-ի դարպասապահ Սամիր Հանդանովիչն ամռանը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը, եթե Մադրիդի «Ռեալ»-ը ձեռք բերի «կարմիր սատանաներ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի իրավունքները: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
30-ամյա դարպասապահի` «Ինտեր»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականի ամռանը:
Միլանյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել Հանդանովիչին` բարելավելով ֆինանսական պայմանները: Դարպասապահի աշխատավարձը շուրջ 2.5 մլն եվրո կկազմի: Հանդանովիչը դեռ որոշում չի կայացրել:






































