ՆԱՏՕ-ն Ռուսաստանին այլևս չի ընկալում որպես իր գործընկեր։ Նման հայտարարություն է արել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Եվրոպայում ուժերը 20 տարիների ընթացքում ծրագրավորվել են ըստ չափի՝ իրավիճակի համար, որում մենք Ռուսաստանին դիտարկել ենք որպես գործընկեր։ Մենք ավելի քան 75 տոկոսով նվազեցրել ենք մեր ուժերի թվաքանակը «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր,- նշել է զինվորականը։-Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ցույց է տվել, որ գործընկեր չէ»։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքում կասկած էին հայտնել, թե Ռուսաստանը հարձակում է պատրաստում Դոնբասի վրա։











































