Գիշերային մղձավանջների պատճառ կարող է լինել կծու ուտեստը: Քլիվլենդի հիվանդանոցին կից քնի խանգարման կենտրոնում հաստատել են, որ գիշերային ժամերին սնվելը արագացնում է նյութափոխանակությունը,իսկ կծու սնունդը նաև ջերմաստիճանն է բարձրացնում: Այս գործընթացները համատեղ կարող են գիշերային մղձավանջների պատճառ դառնալ:
Գիտնականները կարծում են, որ դրա պատճառը ճակատային հատվածի քներակների գործընթացի խանգարումն է: Նման մղձավանջներ տեսնում են հատկապես այն մարդիկ, ովքեր կծու սնունդ են օգտագործում քնելուց առաջ: Բացի այդ, համարվում է նաև, որ մղձավանջներ կարող է առաջացնել նաև ֆասթ-ֆուդը:










































