Դեռ չեն հասցրել հանդարտվել «Մոխրագույնի 50 երանգներ»-ի առաջին մասի հետ կապված կրքերը, երբ արդեն մանրամասներ են հայտնում ֆիլմի շարունակությունից՝ «50 երանգ ավելի մուգ»-ից: Ընդ որում, ֆիլմի պրեմիերան կայացել է փետրվարին, գրում է spletnik.ru-ն:
Մամլո ասուլիսի ժամանակ Universal ստուդիայի ղեկավար Դոնա Լենգլին հաստատել է, որ նոր ֆիլմը կարդարացնի իր անվանումը, և իրոք առաջինից ավելի «մուգ» կլինի:
Հիշեցնենք, որ նախագիծն առայժմ ռեժիսոր չունի, իսկ սցենարը կգրի Է. Լ. Ջեյմսի ամուսինը՝ Նիլ Լեոնարդը:
Նոր ֆիլմում կրկին կհայտնվեն Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը:










































