ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվականին» տեղեկացրեց, որ համանախագահները հանդիպելու են ԼՂՀ իշխանությունների հետ:
Բաբայանի գնահատմամբ, սա սովորական մի այց է և ինչ-որ մի կոնկրետ հատուկ առաքելություն այս անգամ չկա, չկան կոնկրետ առաջարկություններ. «Ուղղակի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելել են տարածաշրջան, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին»:
Հարցին, թե համանախագահների հետ հանդիպման ժամանակ ի՞նչ առաջնահերթ հարցեր են բարձրացնելու ԼՂ իշխանությունները, Բաբայանը պատասխանեց. «Նախևառաջ կարևոր է որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու քայլերը ինչ-որ ձևով նրանք կարողանան զսպել, որովհետև եթե չկա ադեկվատ և ժամանակին տրված պատասխան, բնական է, որ ագրեսորն ավելի հաճախ է սկսում խախտել զինադադարի ռեժիմը»:









































