Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը անդրադառնալով քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեության 100 օրվան նշեց, որ շատ լավ է գնահատում նրա գործունեությունը: Ավելին` Ճանչելով Կարեն Կարեպտյանի ունակությունները նշեց, որ նա ղեկավարման ասպարեզում համակարգաստեղծ կառավարիչ է: «Ես առաջին օրվանից եմ դրանում համոզվել: Նա տիրոջ զգացումով է մոտենում բոլոր հարցերին և տեր է քաղաքին: Իսկ այն քայլերը, որ կատարում է դժվար է ներկա դրությամբ տեսնել, բայց մոտ ապագայում դրա արդյուքները կտեսնենք: Համոզված եմ, որ երևանցիները մոտ ապագայում ընդհանուր առմամբ շատ գոհ կմանան ներկայիս քաղաքապետի կատարած աշխատանքներից, քանի որ Կարեն Կարապետյանի գործունեությունը միտված է մեր քաղաքի բարորությանը»,- ավելացրեց Ռոբերտ Նազարյանը:








































