Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Տիգրան Սարգսյան՝ «Է՞լ ինչ խախտում տեսար, Հա՛յկ». մամուլ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկում էր 10/21 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում: «Հայկական ժամանակը» գրում է, որ նա քվեաթերթիկը ստանալուց հետո քվեախուց մտավ իր երկու երեխաների հետ:
«Դա խախտում է, պարոն վարչապետ»,- քվեախցից դուրս գալուց հետո «ՀԺ»-ն բարձրաձայն ասաց վարչապետին: «Երեխաների հետ կարելի է»,- մի փոքր շփոթված, բայց ժպտալով պատասխանեց վարչապետը: «Անչափահասների հետ կարելի է, չի արգելվում»,- դեմքի համապատասխան արտահայտությամբ բացականչեց տեղամասային հանձնաժողովի նախագահը: Այսքանից պարզ դարձավ, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ հանձնաժողովի նախագահը չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին: ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, քվեախցում չի կարող լինել ոչ ոք, բացի այն դեպքից, երբ ընտրողը տարբեր պատճառներով չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը: ՀՀ վարչապետը, բարեբախտաբար, այդ կատեգորիայի ընտրողների մեջ չի մտնում: Բայց սա, իհարկե, հումորի ոլորտից է:
Օգտվելով վարչապետին հարցեր ուղղելու հնարավորությունից՝ «ՀԺ»-ն փորձեց պարզել, թե որն էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նպատակը, երբ քարոզարշավի վերջին օրերին ընդգծված ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, խոսում էր մի խումբ հարուստների մասին, ովքեր պատանդ են պահում իշխանությանը, խոսում էր մարդկանց մասին, ովքեր ամեն ինչ գնում են, իսկ ինչ չեն կարողանում գնել, խլում են ու այդպես խլում են մեր ապագան…:
– Պարոն վարչապետ, Սերժ Սարգսյանը քարոզարշավի վերջին օրերին ակնարկում Էր, որ իշխանությունը պատանդ է մի քանի հարուստների ձեռքին: Դուք ճանաչո՞ւմ եք այդ հարուստներին, ովքեր իշխանությանը պատանդ են պահում:
– Այսօր թեկնածուների անունները տալը ճիշտ չէ:
– Լավ, չասենք՝ Սերժ Սարգսյանը, ասենք՝ թեկնածուներից մեկն է ակնարկել, որ իշխանությունը պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ճանաչո՞ւմ
եք այդ հարուստներին:
– Ես կարծում եմ՝ այդ հարցադրման բովանդակությունը լավ հասկացել ես, ինչի՞ մասին է խոսքը գնում: Եվ այդ երևույթները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, պետք է հաղթահարենք համատեղ ջանքերով:
– Սերժ Սարգսյանը ինչ-որ խմբավորումների մասին էր խոսում, ասում էր՝ մի խումբ մարդիկ խլել են մեր ապագան: Ովքե՞ր են դրանք:
– Ո՞վ էր ասում:
– Թեկնածուներից մեկը:
– Ո՞ր թեկնածուն:
– Վեցերորդ համարը:
– Եկեք քաղաքական հարցադրումներին անդրադառնանք վաղը:
– Շատ լավ:
Քիչ անց իր մեքենան նստելուց առաջ վարչապետը հիշեց, որ նկատել ենք քվեախցում մենակ լինելու օրենսդրական պահանջի խախտումը և հարցրեց. «Հայկ, իսկ ուրիշ խախտում չես արձանագրե՞լ»: «Ո՞նց չեմ արձանագրել, պարոն վարչապետ, ձեր մեքենան կանգնած է «զեբրի» վրա (հետիոտնի համար նախատեսված անցման շերտագծերին- խմբ.)»,- ներկայացրի դիտարկումս: Վարչապետը մի փոքր հետ քաշվեց, նայեց, համոզվեց ու ժպտալով նստեց մեքենան: Բայց թե, սա էլ է, իհարկե, հումորի ոլորտից: Ավելի հետաքրքիր է վարչապետի ասած «վաղը», որն այսօր է: Տեսնենք՝ նա կանդրադառնա՞ այդ հարցին, կխոսի՞ այն խմբավորումների մասին, որոնք խլել են մեր ապագան, կասի՞, թե ովքեր են այն հարուստները, ում ձեռքին պատանդ է իշխանությունը: Այ, եթե անկեղծորեն ասի, ապա երեխաների հետ քվեախուց մտնելու և երթևեկության կանոնների աննշան խախտումների վրա կարելի է ուշադրություն չդարձնել:
Քիչ մնաց մոռանայինք: Երեկվա դրությամբ դեռ բաց էր մնացել այն հարցը, թե ինքը՝ Տիգրան Սարգսյանը, ցանկանո՞ւմ է արդյոք մնալ վարչապետ: «Դուք ուզո՞ւմ եք մնալ վարչապետ, թե՞ ոչ»,- երեկ «ՀԺ»-ն ուղիղ հարցրեց վարչապետին: «Հետաքրքիր հարց է, կմտածեմ»,- պատասխանեց վարչապետը:
Տեսնես, այդ հարցի պատասխանը ե՞րբ կտա գործող վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում