Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը պատմել է, թե ինչպես են անցնում ամերիկա-ուկրաինական զորավարժությունները Լվովի մարզում: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ տեսանյութը հրապարակվել է Փայեթի թվիթերյան էջում:
«Ուկրաինայի Ազգային գվարդիայի զորավարժությունների ժամանակ ականանետից կրակոցի և հատուկ օբյեկտի որոնման թրեյնինգ»,- գրել է Փայեթը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ ապրիլի 20-ից Լվովի մարզում մեկնարկել են ամերիկա-ուկրաինական զորավարժությունները, որոնց կմասնակցի 900 ուկրաինացի զինվորական և 290 ամերիկացի դեսանտային:



























































