Եգիպտոսի իշխանությունները հրամայել են խանութներին և ռեստորաններին արտոնագրեր չտալ ալկոհոլի վաճառքի համար: Ընդ որում, նախկինում գործող արտոնագրերը չեն երկարացվելու:
Որոշումը կայացվել է տեղի համայնքների խնդրանքով, քանի որ ալկոհոլի վաճառքը դառնում է հանրային կարգի խախտման պատճառ, մասնավորապես՝ անհարգալից վերաբերմունք կանանց նկատմամբ, մանր օրինախախտումներ, ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում:
Դրա հետ մեկտեղ, որոշումը չի վերաբերվի խոշոր քաղաքներին ու զբոսաշրջային գոտիներին: Այդ կերպ զբոսաշրջիկների համար մեղմացումներ են իրականացվել, բայց հենց սահմանափակման հանգամանքը մեծ վնաս է հասցնում երկրի տուրիստական իմիջին:
Ինչպես համարում է Եգիպտոսի զբոսաշրջության ասոցիացիան՝ այդ արգելքը ևս մեկ հարված էր այդ բնագավառում Եգիպտոսի հեղինակությանը:









































