Ըստ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների` 2010թ. հունիսի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված են 4808 կալանավոր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով, ազատազրկվածների թիվը էապես չի փոխվել, այսօր կալանավորների թիվը չի անցում 5000-ը: Աճել է ցմահ ազատազրկմամբ դատապարտվածների թիվը: Եթե 2009 թվականին կար ընդամենը 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձ, ապա 2010թ.-ին նրանց թիվը հասավ 97-ի: Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ, այսօրվա դրությամբ ՔԿՀ-ներում ցմահ ազատազրկման դատապարտված են 99 մարդ:
2010թ.-ի հունվարի դրությամբ 3580 կալանավորներից 353-ը կանայք էին, նրանցից 166-ը`անչափահաս (9 աղջիկ): 2010թ. ամփոփիչ զեկույց դեռ չի հրապարակվել, սակայն ինչպես տեղեկացնում է Դիտորդ խմբի անդամ Վարդգես Գասպարին` տարբեր ՔԿՀ-ներում ազատազրկված կանանց թիվը հասնում է 500-ի:








































