13/13 ընտրատեղամասում քվեարկել է 989 ընտրող: Այս պահի դրությամբ գրեթե 200 քվեաթերթ է բացվել, որտեղ քիչ չեն նաև անվավերները:
Քաղաքացիներից մեկը քվեաթերթիկի վրա գրել է. «Մերսի 5000 դրամի համար», մյուսը քվեաթերթիկի վրա 7 թեկնածուներին ջնջել է և ավելացրել 8-րդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Կան քաղաքացիներ, որ երեք թեկնածուի են ձայնը տվել, իսկ մեկ այլ ընտրող գրել էր՝ քվեարկեմ, որ ի՞նչ անեք:
Այս ընտրատարածքում, որտեղ առաջին եռյակը գլխավորում են Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, անվավեր քվեաթերթիկները շատ են:
184 ձայն Սերժ Սարգսյանը, 154՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 22՝ Հրանտ Բագրատյանը:











































