Ճապոնական Sony-ն EyePad անվանումով սարք է պատենտավորել, ինչը շատ նման է Apple-ի iPad-ին: Թե որն է այդ սարքի իմաստը՝ փորձագետներն առայժմ չեն հասկացել: Sony-ն հայտնի է հսկայական քանակությամբ սարքեր պատենտավորելու իր սովորությամբ, դրա հետ մեկտեղ՝ ի վերջո գաջետների մի հսկա մասն այդպես էլ չի հայտնվում խանութներում, հայտնում է vestifinance.ru-ն:
EyePad-ի էկրանը կարող է նաև սովորական թաչփադ լինել: Ամենահետաքրքիրը սարքի անկյունների տեսախցիկներն են, որոնք կարող են սքանավորել ցանկացած օբյեկտ՝ այն վերածելով եռաչափ վիրտուալ պատկերի: Տեսախցիկները կարող են նաև մարդկային դեմք սքանավորել: EyePad-ը համատեղելի է PlayStation Eye շարժումներ որսացող տեխնոլոգիայի հետ: Պարզ չէ՝ արդյոք այն կարող է փոխարինել PlayStation Move կոնտրոլերին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Sony-ն կներկայացնի ապագա PlayStation-ը: Փորձագետները սպասում են տեսնել կցորդի 4-րդ սերունդը:












































