Կանադացի երաժիշտ Բրայան Ադամսը և նրա ընկերուհի Ալիսա Գրիամդին աղջիկ են ունեցել՝ հաղորդում է EntertaimentWise-ը: Աղջիկը զույգի երկրորդ երեխան է: Նորածնին անվանել են Լուլա Ռոզալի:
Ադամսը մանրամասնել է, որ դուստրը նման անուն ստացել է Be-Bop-A-Lula երգի շնորհիվ, որտեղ կա rosie lee արտահայտություն, որը լոնդոնյան թարգմանությամբ նշանակում է թեյի գավաթ:
«Նա ծնվել է Լոնդոնում… և նա իմ թեյի գավաթն էր»,- Facebook-ում գրել է երաժիշտը:









































