Իրանի հյուսիսարևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում մեկնարկել է Հեքիաթասացության 16-րդ միջազգային փառատոնը: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Միջոցառումը, որին հյուրընկալվել են իրանցի և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հեքիաթասացներ, կազմակերպել է Երեխաների և երիտասարդ չափահասների մտավոր զարգացման իրանական ինստիտուտը: Այս տարի միջոցառմանը մասնակցում են 40 իրանցի և 10 օտարերկրացի հեքիաթասացներ (35 երկրից՝ Ռուսաստան, Սինգապուր, Ավստրալիա, Պերու և այլն):
Փետրվարի 17-ին մեկնարկած փառատոնը կավարտվի փետրվարի 19-ին: Միջոցառման ավարտին կընտրվեն 21 հաղթողներ:








































